Փոքր և միջին բիզնեսի զարգացումը ցանկացած երկրի տնտեսական զարգացման հիմնական գործոնն է, ինչը վաղուց արդեն հաստատվել է համաշխարհային փորձով: Այստեղ հարց է առաջանում: Իսկ ինչու՞ են Հայաստանում փորձում արնաքամ անել ՓՄՁ ունեցողներին, ի՞նչ է նշանակում վերացնել ստվերային տնտեսությունը: Բայց մյուս կողմից տանջամահ անել փոքր և միջին բիզնեսը, այսինքն այստեղ կարելի է հիշել հարսի միջոցով փեսային լավություն անելու ասացվածքը: Հարյուրավոր ՓՄՁ-ների ներկայացուցիչներ դուրս են եկել փողոց բացատրում, պահանջում են չեղյալ համարել: Այն, որ սա իրոք ժողովրդի շահերից չի բխում` փաստ է և այն, որ ներկայիս սոցիալ տնտեսական ծանր վիճակին կդառնա պատուհաս առևտրով զբաղվողների գլխին ` անհերքելի է: Մի՞թե սա այն նոր օրենքն է, որը պետք է զարգացնի տնտեսությունը և բարելավի աշխատավորների վիճակը: Մի՞թե ստվերային տնտեսությունը այնպես է թաքնվել ստվերում, որ հնարավոր չէ գտնել, ի՞նչ է գրասենյակներում տեղյակ չե՞ն այդ ստվերային տնտեսությամբ զբաղվողների մասին: Այստեղ ժողովրդական մի ասացվածք էլ կարելի է ասել «Խնձորը միջից է փտում» և ի վերջո դժվար չէ մութ սենյակում սև կատու փնտրելուց առաջ լույսը միացնել... Նշեմ նաև, որ օրենքի համաձայն՝ տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, բայց 3.5 տոկոս հարկի փոխարեն՝ ամսական պետք է վճարեն 1 տոկոս հարկ: Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ ՓՄՁ-ների ներկայացուցիչները դեռևս անցյալ տարվանից կրկնում են, որ իրենք ավելի լավ է 3.5 տոկոս հարկ վճարեն, քան կատարեն նախատեսվող փաստաթղթավորումը: Նրանք նշում են, որ չեն կարող այդքան շատ թղթաբանությամբ զբաղվել, բացի այդ՝ շատ հաճախ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները իրենց փաստաթուղթ չեն տալիս : Այսպիսով եթե իշխանությունը մտածում է , որ ձգձգելով, մարդկանց նյարդայնացնելով՝ ժամանակ կշահի կամ կբթացնի ցուցարարներին, ապա պետք է հաշվի առնել այն,որ սոցիալական բողոքը կարող է վերածվել քաղաքականի,իսկ դա իշխանության համար կարող է լինել ճակատագրական: Նարեկ Մարտոյանի ֆեյսբուքյան էջից
«Սոցիալական բողոքը կարող է վերածվել քաղաքականի»
Փոքր և միջին բիզնեսի զարգացումը ցանկացած երկրի տնտեսական զարգացման հիմնական գործոնն է, ինչը վաղուց արդեն հաստատվել է համաշխարհային փորձով:
Այստեղ հարց է առաջանում: Իսկ ինչու՞ են Հայաստանում փորձում արնաքամ անել ՓՄՁ ունեցողներին, ի՞նչ է նշանակում վերացնել ստվերային տնտեսությունը: Բայց մյուս կողմից տանջամահ անել փոքր և միջին բիզնեսը, այսինքն այստեղ կարելի է հիշել հարսի միջոցով փեսային լավություն անելու ասացվածքը: Հարյուրավոր ՓՄՁ-ների ներկայացուցիչներ դուրս են եկել փողոց բացատրում, պահանջում են չեղյալ համարել: Այն, որ սա իրոք ժողովրդի շահերից չի բխում` փաստ է և այն, որ ներկայիս սոցիալ տնտեսական ծանր վիճակին կդառնա պատուհաս առևտրով զբաղվողների գլխին ` անհերքելի է: Մի՞թե սա այն նոր օրենքն է, որը պետք է զարգացնի տնտեսությունը և բարելավի աշխատավորների վիճակը: Մի՞թե ստվերային տնտեսությունը այնպես է թաքնվել ստվերում, որ հնարավոր չէ գտնել, ի՞նչ է գրասենյակներում տեղյակ չե՞ն այդ ստվերային տնտեսությամբ զբաղվողների մասին: Այստեղ ժողովրդական մի ասացվածք էլ կարելի է ասել «Խնձորը միջից է փտում» և ի վերջո դժվար չէ մութ սենյակում սև կատու փնտրելուց առաջ լույսը միացնել...
Նշեմ նաև, որ օրենքի համաձայն՝ տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, բայց 3.5 տոկոս հարկի փոխարեն՝ ամսական պետք է վճարեն 1 տոկոս հարկ: Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ ՓՄՁ-ների ներկայացուցիչները դեռևս անցյալ տարվանից կրկնում են, որ իրենք ավելի լավ է 3.5 տոկոս հարկ վճարեն, քան կատարեն նախատեսվող փաստաթղթավորումը: Նրանք նշում են, որ չեն կարող այդքան շատ թղթաբանությամբ զբաղվել, բացի այդ՝ շատ հաճախ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները իրենց փաստաթուղթ չեն տալիս :
Այսպիսով եթե իշխանությունը մտածում է , որ ձգձգելով, մարդկանց նյարդայնացնելով՝ ժամանակ կշահի կամ կբթացնի ցուցարարներին, ապա պետք է հաշվի առնել այն,որ սոցիալական բողոքը կարող է վերածվել քաղաքականի,իսկ դա իշխանության համար կարող է լինել ճակատագրական:
Նարեկ Մարտոյանի ֆեյսբուքյան էջից