Վահե Հովհաննիսյան. «Ես հումորով եմ վերաբերվում «Ժողովուրդ» թերթի հրապարակմանը»
Այսօր «Ժողովուրդ» թերթը հրապարակել է մի լուր, որտեղ նշված է, թե, իբր, ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանն արդեն տևական ժամանակ է, ինչ հարաբերությունները սառեցրել է իր կուսակցության հետ, և Գագիկ Ծառուկյանն ինչ-ինչ պատճառներով դժգոհ է Վահե Հովհաննիսյանից և հրահանգել է նրան «մեկուսացնել»:
Ճիշտ է, Տիգրան Ուրիխանյանն արդեն հերքել էր այս լուրը, սակայն «zham.am»–ն էլ կապվել է բուժման նպատակով արտերկիր մեկնած ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ՝ լրացուցիչ պարզաբանում խնդրելով այս հարցի շուրջ, ինչին Վահե Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ես հումորով եմ վերաբերվում «Ժողովուրդ» թերթի հրապարակմանը, քանզի ես ունեմ փայլուն հարաբերություններ թե՛ ԲՀԿ-ի և թե՛ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ»: