Լրահոս

30.01.2015 10:27


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Հունվարի 29-ին, ժամը 22.17-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին` Ֆանտան գյուղի մոտակայքում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-4 միջպետական ավտոճանապարհի Չարենցավան-Հրազդան հատվածի 36-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 11 QD 117 պ/հ (վարորդ Դ. Հ., ծնվ. 1982թ.) ավտոմեքենան (1 ուղևորով):

***

Հունվարի 29-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2107» մակնիշի 34 AT 099 պ/հ (վարորդ Գ. Գ., ծնվ. 1985թ.) ավտոմեքենան (1 ուղևորով):

***

Հունվարի 29-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Լուսակունք գյուղի մոտակայքից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 34 ZS 752 պ/հ (վարորդ Ա. Ս., ծնվ. 1987թ.), «ՎԱԶ 2107» մակնիշի 27 OL 635 պ/հ (վարորդ Ս. Խ., ծնվ. 1977թ.) և «Վոլցվագեն» մակնիշի 34 SD 551 պ/հ (վարորդ Ա. Ա., ծնվ. 1993թ.) ավտոմեքենաները (10 ուղևորով):

Այս խորագրի վերջին նյութերը