Լրահոս

30.01.2015 10:19


Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Երևան ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը