Ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը
Այսօր՝ հունվարի 29-ին, Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը: Պետական հանձնաժողովի անդամներից բացի, նիստին ներկա էին տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ: Հանձնաժողովի անդամները քննարկեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը, ներկայացրեցին նախատեսված ոգեկոչումների ծրագրերը: Հանձնաժողովի անդամները միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Սփյուռքում արդեն իրականացված աշխատանքների արդյունքները, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսեց մինչև օրս 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում կատարված և առաջիկայում կատարվելիք մշակութային ծրագրերի մասին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ կրթական ծրագրերին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը տեղեկություններ հաղորդեց 2015 թվականին նախանշված միջոցառումների ծրագրերի վերաբերյալ: Նիստին ներկայացվեցին նաև այլ հարցեր։
Նիստի ավարտին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ թողարկված դրոշմանիշերի մարման արարողություն և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված մետաղադրամների պաշտոնական ներկայացում։
Հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստը գումարել ընթացիկ տարվա աշնանը։
Ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը
Այսօր՝ հունվարի 29-ին, Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը:
Պետական հանձնաժողովի անդամներից բացի, նիստին ներկա էին տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ: Հանձնաժողովի անդամները քննարկեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը, ներկայացրեցին նախատեսված ոգեկոչումների ծրագրերը: Հանձնաժողովի անդամները միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Սփյուռքում արդեն իրականացված աշխատանքների արդյունքները, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսեց մինչև օրս 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում կատարված և առաջիկայում կատարվելիք մշակութային ծրագրերի մասին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ կրթական ծրագրերին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը տեղեկություններ հաղորդեց 2015 թվականին նախանշված միջոցառումների ծրագրերի վերաբերյալ:
Նիստին ներկայացվեցին նաև այլ հարցեր։