Լրահոս

29.01.2015 17:04


Լիբիայի հարցով հետագա բանակցությունները կանցկացվեն Լիբիայի տարածքում

Լիբիայի հարցով հետագա բանակցությունները կանցկացվեն Լիբիայի տարածքում

Լիբիական կարգավորման երկխոսության մասնակիցները հասել են սկզբունքային պայմանավորվածության ապագայում Լիբիայի տարածքում բանակցություններն անցկացնելու հարցում։ Այս մասին այսօր հաղորդել է ՄԱԿ–ի մամուլի ծառայության բաժինը։

Հունվարի 26-ից Ժնևում լիբիական կողմի ներկայացուցիչների հետ անցկացվում է բանակցությունների հերթական փուլը։ Ժնևի երկխոսության մասնակիցները քննարկել են նաև հետագա բանակցությունների վայրը։

«Սկզբունքային պայմանավորվածության ենք հասել հետագա երկխոսության նիստերը Լիբիայում անցկացնելու հարցում՝ լոգիստիկան և անվտանգությունն ապահովելու պայմանով»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Այդ կապակցությամբ ՄԱԿ–ի աջակցության առաքելությունը Լիբիայում կողմերին կոչ է արել «միանալ բանակցություններին բաց և կառուցողական ոգով»։
Ժնևյան փուլի մասնակիցները քննադատել են վերջերս «Քորինթիա» հյուրանոցի վրա հարձակումը Տրիպոլիում և մտահոգություն հայտնել անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի առիթով։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը