Փարիզում մեկնարկեց Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագիրը
ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ հունվարի 28-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա հանդիսավոր ընթրիքը, որն առաջին անգամ անցկացվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ:
Նախագահին ուղեկցում էին Ֆրանսիայի կառավարության անդամներ` Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը և Նախկին ռազմիկների և հիշատակի պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Հրավիրյալների շարքում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:
Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ պաշտոնական ելույթով, որում մասնավորապես կոչ արեց թուրքական իշխանություններին ջանքեր գործադրել ճշմարտությանը առերեսվելու ուղղությամբ և հույս հայտնեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը իրողության ճանաչման ճանապարհի նոր փուլեր անցնելու և գործընթացին նոր շունչ տալու առիթ կհանդիսանա: Խոսելով Հայոց ցեղասպանության ժխտողականության մասին` նախագահ Օլանդն ընդգծեց. «Խոսքի ազատությունը, որ մենք ամեն գնով ցանկանում ենք պաշտպանել, երբեք չպետք է իրողության խեղաթյուրման միջոց դառնա» և այն «չի հանդուրժի երբեք մարդկության դեմ ուղղված հանցագործության արդարացումներ»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ նախագահ Օլանդը նշեց, որ Ֆրանսիան չի հանձնվելու և շարունակելու է իր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Ֆրանսուա Օլանդն իր ելույթում վերահաստատեց 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ֆրանսիայի անունից հարգանքի տուրք մատուցելու իր որոշումը:
«Այսօր, երբ մեր երկիրը դարձել է բարբարոսության, անհանդուրժողականության, ատելության, ահաբեկչության թիրախ, Դու՛ք, Ֆրանսիայի հայե՛ր, արժանապատվության օրինակ եք տալիս մեզ բոլորիս, ինչը ձեր և մեր բոլորիս հպարտությունն է», - ավարտեց իր ելույթը Ֆրանսիայի նախագահը:
Ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը, Մուրադ Փափազյանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի (Mission 2015) ղեկավար Ալեքսի Գովցյանը: Միջոցառման ընթացքում Շառլ Ազնավուրը պարգևատրվեց «CCAF Արիության շքանշանով»:
Այնուհետև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի կողմից հյուրերին ներկայացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների լայնածավալ ծրագիրը, որը 2015թ. ողջ ընթացքում իրականացվելու է Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքներում: