Կարծիք

29.01.2015 16:01


«Ես բիզնես չունեմ, վերջին օրերին չեմ մասնակցել բողոքի ակցիաներին, բայց պատրաստվում եմ միանալ»

«Ես բիզնես չունեմ, վերջին օրերին չեմ մասնակցել բողոքի ակցիաներին, բայց պատրաստվում եմ միանալ»

Երևի բոլորդ էլ տեղյակ կլինեք, որ մի քանի օր շարունակ ՓՄՁ հազարավոր ներկայացուցիչներ Կառավարության շենքի առաջ բողոքում են հոկտեմբերին ժամանակավորապես ու բանավոր կասեցված, բայց փետրվարի 1-ից գործնականում ուժի մեջ մտնող օրենքից։ Հիմա մի քանի նկատառում, որ ավելի լավ հասկանանք, թե ում հետ գործ ունենք, ու ումից ինչ են պահանջում էս մարդիկ։
Երևի ավելի տրամաբանական կլիներ հասկանալ, թե ինչի են հազարավոր մարդիկ օրերով իրենց աշխատանքը թողնում ու գալիս բողոքում, փորձել լուծում գտնել, բայց չէ. ըստ մեր պետական այրերի՝ էդ հազարավոր մարդիկ որ բողոքում են, էդ նորմալ է, այ որ իրանց մեջ մի հոգի ԲՀԿ-ական կա, այ էդ է սաղ խնդիրը։ Կապ չունի, որ օրենքը տվյալ անձի վրա էլ է անդրադառնում, ով, ի դեպ, իմ ընկերն է ու բավական լուրջ վնասներ է կրում էս օրերի ընթացքում, ով էսօր ոչ թե կուսակցություն է ներկայացնում, այլ անձնական խնդիր ունի ու պայքարում է դրանք լուծելու համար, որ չարտագաղթի։ Չբողոքի՞։ Լավ է անում. ունակություն ունի, խելք ունի, հռետորական արվեստին տիրապետում է, ժողովրդի կարծիքը պարբերաբար հարցնում է, բոլորը սատարում են, խնդիրն էլ անմիջականորեն կապ ունի իր ոչ կուսակցական առօրյա կյանքի հետ։ Ու ովքեր բուն խնդիրը թողած՝ ընկնում են մի հոգու հետևից, 3 օր շարունակ իշխանական տարբեր պաշտոնյաների պատկանող կայքերով փորձում են սլաքներն ուղղել դեպի ԲՀԿ ու սրան քազաքական աստառ տալ, ուրեմն կա՛մ անմեղսունակ են, կա՛մ էն թելն են թելում, որը իշխանությունն է տարածում։ Արտակի փոխարեն եթե այլ կուսակցության ներկայացուցիչ լիներ, հաշվի էին նստելո՞ւ, խնդիրը զուտ ԲՀԿ-ական լինե՞լն էր... չեմ կարծում։

Հ.Գ. Ես բիզնես չունեմ, վերջին օրերին չեմ մասնակցել բողոքի ակցիաներին, բայց պատրաստվում եմ միանալ ու ոչ թե մենակ նրա համար, որ իմ ընկերն է մասնակցում դրան, այլ որ օրենքի՝ ուժի մեջ մտնելու դեպքում էս հազարավոր մարդիկ կա՛մ ապրանքների գներն են անհամեմատ բարձրացնելու, կա՛մ թքելու են էս երկրի վրա ու գնալու են էստեղից, որ կարողանան ապրեն. երկու դեպքում էլ մենք ենք տուժելու։ Ու ինչքան կենտրոնանաք Խաչատրյան Արտակի վրա, էդքան խնդիրը խորանալու է, բողոքողների թիվն էլ շատանալու է։

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը