Լրահոս

29.01.2015 16:07


Կուբան ԱՄՆ–ից պահանջել է վերադարձնել Գուանտանամոն

Կուբան ԱՄՆ–ից պահանջել է վերադարձնել Գուանտանամոն

Հավանայի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավման պայմաններից մեկն է ամերիկյան ռազմական բազայի տարածքի վերադարձը Կուբային։ Այս մասին հայտնում է «BBC»–ն։
«Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը երկկողմանի հարաբերությունների կարգավորման սկիզբն է ազդարարել։ Սակայն գործընթացը հնարավոր չէ շարունակել, քանի դեռ ուժի մեջ է մնում շրջափակումը, և քանի դեռ չեն վերադարձվել ռազմածովային Գուանտանամո բազայով ապօրինի զբաղեցրածտարածքները», – հայտարարել է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն՝ ելույթ ունենալով Լատինաամերիկյան և կարիբյան պետությունների միության գագաթաժողովին։

Կուբայի առաջնորդը նաև կոչ է արել չեղարկել առևտրային էմբարգոն և բացառել Կուբային ահաբեկչության հովանավոր երկրների ցանկից։
Ամերիկյան պաշտոնատար անձինք դեռևս չեն մեկնաբանել Կուբայի պահանջները։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը