Տավուշում դիվերսիայի հետևանքով հայկական կողմը 2 վիրավոր ունի
Հունվարի 28–ի՝ լույս 29-ի գիշերն ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Ոսկեպարի հատվածում վիրավորվել է 2 զինծառայող։
«Ռազմինֆո»–ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ զինծառայողների վիճակը լավ է։
Զինծառայողները ստացել են բուժօգնություն և դուրս են գրվել։
Վիրավոր զինծառայողներն են Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Գրիշա Օթարյանը և Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ , 1967թ. ծնված Սուրիկ Մովսիսյանը։

Մանրամասները՝ «Ռազմինֆո»–ում։