Կարծիք

29.01.2015 15:12


ԲՀԿ-ն կանգնում է քաղաքացու կողքին

ԲՀԿ-ն կանգնում է քաղաքացու կողքին

Վերջին երկու օրերին շատ շահարկվեց այն թեման, որ Կառավարության շենքի դիմաց բողոքող առևտրական քաղաքացիների շարքերում նկատվել է ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանը: Ընդ որում, շահարկողները անընդհատ շեշտադրում էին անում այն փաստի վրա, որ ի դեմս Արտակ Խաչատրայնի՝ ԲՀԿ-ն, իբր, փորձում է ուղղորդել քաղաքացիների ակցիաները և այլն:
Որքան էլ որ դատարկ ու սին լինեն այս փաստարկենրը, այնուամենայնիվ, պետք է դրանց անդրադառնալ, քանի որ թե՛ կայքերի, և թե՛ ֆեյսբուքյան գրչակների մի խումբ արդեն երրորդ օրն է՝ չարչրկում է այս թեման:
1.ԲՀԿ տարբեր ներկայացուցիչներ մշտապես եղել են իրենց խնդիրները բարձրաձայնող քաղաքացիների կողքին, և այս առումով Արտակ Խաչատրյանի ներկայությունը բողոքող առևտրականների կողքին ոչ միայն զարմանալի չէ, այլ նաև միագամայն բնական է:
2. Հայաստանում ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ, եթե բոլոր քաղաքական ուժերը մշտապես աջակցեին իրենց խնդիրների մասին բարձրաձայնող ու իրենց իրավունքները պաշտպանել փորձող քաղաքացիների կողքին:
3. Բողոքող առևտրականների մի զգալի հատվածը ՀՀ այն քաղաքացիներն են, ովքեր տարբեր ընրտությունների ժամանակ իրենց վստահության քվեն են տվել ԲՀԿ-ին, և այսօր միանգամայն նորմալ է, որ ԲՀԿ-ն կանգնում է իրեն սատարած և քվե տված քաղաքացու կողքին:
4. Բնականաբար, այդ քաղաքացիների շրջանում հաստատապես կլինեն քաղաքացիներ, ովքեր ժամանակին ձայն են տվել նաև իշխանական կուսակցությանը` ՀՀԿ-ին: Իսկ ինչո՞ւ հիմա, երբ նույն այդ քաղաքացիները բողոքում են Կառավարության շենքի առաջ, չկա որևէ ՀՀԿ ներկայացուցիչ, որպեսզի ականջալուր լինի նրանց բողոքին:
Թերևս այսքանն էլ բավական է՝ հասկանալու համար, թե ինչու է օրեր շարունակ շահարկվում ԲՀԿ ներկայացուցչի ներկայությունը բողոքող առևտրականների կողքին: Ասում են, որ պաշտպանվելու լավագույն ձևը նախահարձակ լինելն է, և գուց հենց այս ձևով իշխանական ուժը փորձում է քողարկել սեփական ներկայացուցիչների մշտական բացակայությունը այնտեղ, որտեղ կան բողոքող քաղաքացիներ:
Իսկապես, իշխանականների համար շատ դժվար է տաք ու հարմարավետ գրասենյակը փոխել ձմռան ցրտին բողոքող քաղաքացու կողքին կանգնելով և նրանց բողոքը լսելով:

Աշոտ Դիլանյան

Այս խորագրի վերջին նյութերը