Լրահոս

29.01.2015 14:52


Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան

Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան

ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն իրականացնող անհատ ձեռերեցները երթով հասել են նախագահական նստավայր։ Մինչ այդ նրանք մի փոքր դադար են տվել ՀՀ Ազգային ժողովի մոտ` այնտեղ ևս բացականչելով՝ կա՛–սե՛–ցո՛ւմ։

Նրանք նախապես որոշել էին, որ չեն փակելու Բաղրամյան պողոտան, սակայն հասնելով նախագահական նստավայրի մոտ՝ ցուցարարների քանակն այնքան շատ է եղել, որ միայն մեկ մայթում կանգնելն անհնար է դարձել։

Այս պահին բողոքի գործողության մասնակիցների մի մասն անմիջապես Բաղրամյան 26–ի մոտի մայթում է, մյուս մասը՝ դիմացի։

Ոստիկանները շղթա են կազմել և թույլ չեն տալիս նրանց կանգնել հենց նախագահական նստավայրի դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը