Տնտեսական

29.01.2015 14:04


Թաթուլ Մանասերյան. «Ճգնաժամից պետք է կարողանալ օգտվել»

Թաթուլ Մանասերյան. «Ճգնաժամից պետք է կարողանալ օգտվել»

Այսօրվա ասուլիսին տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշել է, որ Հայաստանը չկարողացավ օգտվել ոչ 2007-ի, ոչ էլ 2008–ի ճգնաժամերից, սակայն այսօր պետք է քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակից օգտվելու համար։
Բանախոսը նշել է նաև, որ նավթի գներն առաջիկա 2-4 տարվա ընթացքում մեծապես ազդելու են դոլարի և եվրոյի փոխարժեքի վրա:

ՙ-Չի կարելի տնտեսությունը դիտել մի կողմից. այն դինամիկ օրգանիզմ է: Մենք քննարկում ենք, որ ՌԴ-ից ՀՀ մտնող տրանսֆերտները նվազել են, իսկ ո՞վ ասաց, որ դրանք պետք է պահենք հավերժ, ո՞վ ասաց, որ չպետք է օգտվենք այս իրավիճակից ու հումք ներկրենք, որպեսզի առաջին անհրաժեշտության ապրանքների հարցով ինքնաբավ լինենք։

Տնտեսագետը կարևորել է հատկապես նոր տեխնոլոգիաները. «Դռները պետք է բացենք նոր տեխնոլոգիաների սարքավորումների առջև: Պետք է դրանց համար մաքսատուրք չգանձվի, եթե ուզում ենք արդիականացնել մեր տնտեսությունը: Ես կողմ եմ պրոակտիվ քաղաքականությանը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը