Լրահոս

29.01.2015 13:53


Գաղթականներով նավը խորտակվել է Բանգլադեշի ափերի մոտ. 24 մարդ անհետացել է

Գաղթականներով նավը խորտակվել է Բանգլադեշի ափերի մոտ. 24 մարդ անհետացել է

Գաղթականներով նավը խորտակվել է Բենգալյան ծոցում՝ Բանգլադեշի ափից 2.5 կմ հեռու. առնվազն 24 մարդ անհայտ կորած է համարվում։
Փրկարարներին հաջողվել է 32 մարդու կյանք փրկել:

«Մոտ երկու տասնյակ մարդ դեռևս անհայտ կորած է։ Ափի պահակախումբը և ոստիկանությունը շարունակում են որոնողական աշխատանքները», – «Ֆրանս Պրես» գործակալությունը մեջբերում է տեղական ոստիկանապետ Մասուդ Ալամին։

Ալամի խոսքերով՝ նավը դուրս է եկել Չիթթագոնգ քաղաքից։ Կործանման պատճառն ուժեղ հոսքն էր։
«Բոլոր ուղևորները Բանգլադեշի քաղաքացիներ էին և անօրինական ուղևորվում էին Մալազիա։ Փրկված ուղևորներն ասել են մեզ, որ նավում մոտ 60 մարդ է եղել», – հավելել է Ալամը։
«Somoy» հեռուստաալիքի տվյալներով էլ՝ նավում մոտ 100 գաղթական է եղել։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նավոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը