Քաղաքականությամբ զբաղվողները տարբեր հոսանքներով և շարժումներով գալիս են ու նպատակ են հետապնդում լինել իշխանությունում և ունեցած կարողությունների ու հնարավորությունների սահմաններում «ծառայել ժողովրդին»… Այս ամենը նախընտրական ծրագրային ելույթներում շատ գեղեցիկ ասվում է։
Ի դեպ, իշխանությունում գտվողները, ըստ նախասիրությունների, լինում են ռուսամետ, արևմտամետ, պետականամետ, կենտրոնամետ, աջամետ, ձախամետ,
ԵՏՄ-ամետ, հոլանդամետ, կրոնամետ, գերդաստանամետ, օջախամետ, բարձրագույնին մետ։ Մի խոսքով, իշխանությունում բոլոր «մետերով» կան, և նրանք, ի վերջո, ծառայում են մեկ նպատակի՝ մնալ աթոռին և ծառայել բարձրագույնի՝ աթոռին, որ օջախը լավ պահվի։
Ահա նման սպեկտորներով ձևավորված իշխանության բազմությունը իր կտրված թևերով, ի վերջո, դարձել է կարծր բուրգ, որտեղ բուրգի վերևից նույնիսկ ստորոտը չի երևում, էլ ուր մնաց՝ շարքային քաղաքացին։
Քաղաքացին չի երևում իր սոցիալական և ֆինանսական խնդիրներով։ Նա երևում է ամիսներ չվճարված աշխատավարձի խնդիրներով, աշխատատեղը կորցնելուց հետո, քայքայված տնտեսությունում գործազուրկի դեմքով, մայրության նպաստները վտանգելու պահին, փոքր և միջին բիզնեսով զբաղվողների շահերը անտեսելուց հետո և, ի վերջո, արտագաղթողների ճամպրուկներով։
Մի խոսքով, այնպես են երևում, որ տեղն ու տեղը դառնում են երթի մասնակից ու ցուցարար՝ դրանից բխող հետևանքներով…
Արդյունքում՝ Բաղրամյան պողոտան դառնում է սոցիալական հերոսամարտի տարածք։ Ո՞վ կմտածեր, որ հայ անվանի Մարշալ Բաղրամյանի անվան պողոտայում մարդիկ օրվա հացի խնդիր լուծելու համար երթ կկազամակերպեն և ցույց կանեն՝ իշխանությանը բացատրելու, որ երեխաները տանը քաղցած են։
Դժվար էր հավատալ, որ մեր ունեցած աթոռասերները հանուն իշխանության պահպանման և վերարատադրման՝ չեն խորշի հակահարված տալ այն քաղաքացիներին, որոնք ամիսներով չստացած աշխատավարձի պահանջով, բայց խնդրանքի ձևով եկել են բուրգի մոտ…
Այսօր աշխարհում մնացել են եգիպտական բուրգերը և հայկական բուրգը՝ իր աթոռասերներով։
Հայաստանի բուհերիարհեստակցականկազմակերպություններիճյուղայինհանրապետականմիությաննախագահ՝ԳառնիկՎաղարշակյան
Աթոռասերներ

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ՝ Գառնիկ Վաղարշակյան