Լրահոս

29.01.2015 12:36


13։30–ին անհատ ձեռներեցները երթով բարձրանալու են դեպի նախագահական նստավայր

13։30–ին անհատ ձեռներեցները երթով բարձրանալու են դեպի նախագահական նստավայր

Փոքր ու միջին ձեռնարկատերերը մինչև 13։30 վերջնաժամկետ են տվել Կառավարությանը՝ իրենց պատասխան տալու։ Եթե մինչ այդ պատասխան չստանան, երթով շարժվելու են Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։

–Եթե այստեղից պատասխան չեն տալիս մեզ, ուրեմն այստեղ չեն նստած մեզ պատասխան տվողները, մենք այլ պատասխանատու անձից պատասխան կպահանջենք։ Չենք հանձնվելու. ինչ ուզում է՝ լինի, պայքարելու ենք մինչև չարաբաստիկ այս օրենքի կասեցումը։ Սա օրենք չէ. սա ինչ–որ անկապ, ախմախ բան է, սա մանր բիզնեսին վերացնելու օրենք է։ Եթե Կառավարությունը չի ուզում վերացնել մանր բիզնեսը, ուրեմն պետք է այս օրենքը վերացնի,–հայտարարել է անհատ ձեռներեց Սամսոն Գրիգորյանը։

Նշենք, որ Կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն են իրականացնում հանրապետության տարբեր մարզերից ժամանած ՓՄՁ–ի ներկայացուցիչները, որոնց քիչ անց կմիանան այլ մարզերից ժամանող անհատ ձեռներեցները ևս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը