Այսօր թերթերից մեկը, հղում անելով ԱԺ իր աղբյուրներին, սովետական «անոնիմկաների» և «դանոսների» ոճով իմ մասին գրել է. «Ամբողջ օրն ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ գալիս է գործի, նստում նրա կաբինետում, նրա հետ էլ գործից տուն գնում»:-Նշել է նաև, որ Անտինյանն ու Դալլաքյանը զարմիկներ են:
Լա՛վ, մտածում եմ, ես կամ Դալլաքյանն, ըստ իրենց, այդքան պարա՞պ ենք, որ ամեն օր հանդիպենք, նստենք նրա կաբինետում ու ժամերով զրուցենք: Այդ դեպքում ո՞վ է այդքան պարապ մնացել, որ ամեն օր հետևում է, թե ես օրվա ընթացքում ինչ եմ անում: Կամ մի՞թե մեր թերթերին ու նրանց ընթերցողներին հետաքրքրում է, թե մեր երկրում (երբ ամեն օրն իր լարվածությունն է բերում, ու մեզ հանգիստ չի տալիս) ով է իր բարեկամի հետ հանդիպում և որտեղ: Բայց կարծես հարցի պատասխանը կա տեքստում, երբ իմ մասին գրել են. «Սերժ Սարգսյանի անհաշտ քննադատ»:
Հաա՜, արդեն պարզ է դառնում, թե ինչու է այս նյութը գրվել՝ առանց իմ կամ Դալլաքյանի հետ ճշտելու իրականությունը: Դե, ճիշտը գրելն իրենց հետաքրքիր չէր լինի, ավելի ճիշտ՝ դրա համար պատվեր չէր իջեցվի «անհաշտ քննադատության» օբյեկտի կողմից:
Չէի կարծում, որ սա որևէ մեկին կհետաքրքրի, բայց քանի որ արդեն հրապարակայնացվել է, եթե չպատասխանեմ, կարող է մտածեն՝ թաքցնելու բան ունենք: Ուստի ասեմ, որ ես ամսվա ընթացքում հազիվ մեկ կամ երկու անգամ եմ լինում Ազգային ժողովում, Դալլաքյանի հետ էլ նրա կաբինետում չենք հանդիպում սովորաբար, այլ զբոսնում ենք ԱԺ բակում, տարբեր հարցեր քննարկում ու երբեք քաղաքականությունը չենք խառնում բարեկամության հետ: Արդյունքում՝ ոչ մեր քաղաքական գործունեության պատճառով բարեկամությունն է տուժել, ոչ էլ՝ բարեկամության պատճառով քաղաքական գործունեությունը: Իսկ Ազգային ժողով չեմ կարող մտնել առանց հրավիրողի կողմից անցաթուղթ իջեցնելու, և շատ հեշտ է ստուգել թե՛ իմ այցելությունների քանակը, թե՛ տևողությունը և թե՛ ժամերը: Ուղղակի, եթե Ազգային ժողովի թերթի աղբյուրներն այսպես են ճոխացնում ամեն ինչ, արդեն կարող եք պատկերացում կազմել, թե մնացած հարցերում որքան է նրանց «հավաստի» տեղակատվությունն արժանահավատ, ու նաև՝ թե որքան են անհանգիստ մեր հանդիպումներից «թերթի աղբյուրները»:
Ի դեպ, Դալլաքյանի հետ գաղտնի հանդիպելու կարիքը չունենք, այլապես ուրիշ տեղ կգտնեինք զրուցելու համար: Ուստի, ավարտեմ մեր ուժային կառույցներից մեկի ղեկավարի հայտնի խոսքերով. «Հանգի՛ստ եղեք»:
«ՀԱՆԳԻ՛ՍՏ ԵՂԵՔ»

Էդվարդ Անտինյան
https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203846186297598?pnref=story