Քաղաքական

29.01.2015 12:01


Անհատ ձեռներեց. «Մենք չզբաղվեցինք քաղաքականությամբ, հիմա քաղաքականությունն է զբաղվում մեզանով»

Անհատ ձեռներեց. «Մենք չզբաղվեցինք քաղաքականությամբ, հիմա քաղաքականությունն է զբաղվում մեզանով»

ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված փոքր ու միջին ձեռնարկատերերը մեկ ժամ ժամանակ են տվել իրենց պատասխան տալու համար։ Նրանցից մեկն ընդգծել է, որ մինչև հիմա իրենք հիմնականում տնտեսական պահանջներ էին դնում և չէին մասնակցում քաղաքական որևէ ակցիայի։

–Ասում էինք, ամեն ինչ կանցնի մեր կողքով, մենք առևտուր ենք անում, «յոլլա» ենք գնում, ու թե ով կլինի իշխանավորը, մեր համար մեկ է։ Չմասնակցեցինք, խելոք նստեցինք մեր համար, ու կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ։ Մենք չզբաղվեցինք քաղաքականությամբ, հիմա տեսեք, թե քաղաքականությունը ոնց է զբաղվում մեզանով։ Մե՛նք ենք մեղավոր, ժողովուրդ, որ թույլ տվեցինք դա։ Դե ուրեմն հիմա ձեր մեջ գտեք ուժ, համառություն։ Յուրաքանչյո՛ւրդ եք պատասխանատու, որ մենք հասել ենք էս վիճակին՝ խնդողի՛ վիճակում։ Եթե մենք լինեինք ոչ թե խնդրող, այլ ընտրող, ընտրեինք այն մարդուն, որին իրո՛ք ընտրել ենք, նա մեր հարցերը կլուծեր մե՛ր ուզած ձևով։ Ուրիշ ձև չկա՝ մե՛նք չենք զբաղվում, մեզանո՛վ են զբաղվում։ Եթե այս անգամ էլ լուծում չտրվի, ուրեմն ամեն մեկդ պատրաստվեք արդեն լրիվ ուրիշ տիպի պայքարի։ Պատրաստվեք, որ պայքարը լինելու է ավելի բարդ, քան մենք ենք մտածում։ Այս մարդիկ մեզ հայտարարել են պատրերազմ, նրանք մեզ ընդունում են ոչ թե հարկատու, այլ թշնամի,–հայտարարել է բողոքի գործողությանը մասնակցող անհատ ձեռներեցը։

Նշենք, որ իրենց պահանջը Կառավարությունից չստանալու դեպքում, ցուցարարները պատրաստվում են գնալ Բաղրամյան 26 և այնտեղ շարունակել իրենց բողոքի գործողությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը