Լրահոս

29.01.2015 20:47


Իսրայելական ԶԼՄ–ն չի բացառում պատերազմը Լիբանանի և Սիրիայի դեմ

Իսրայելական ԶԼՄ–ն չի բացառում պատերազմը Լիբանանի և Սիրիայի դեմ

Իսրայելի հյուսիսային սահմաններում Լիբանանի և Սիրիայի դեմ նոր պատերազմի անխուսափելիություն դեռևս չկա, սակայն դրա հավանականությունը պահպանվում է։

Նման տեսակետ են հայտնել իսրայելական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները՝ մեկնաբանելով չորեքշաբթի իսրայելա–լիբանանյան սահմանին կատարված ռազմական բախումը, որի հետևանքով երկու իսրայելացի զինծառայող է զոհվել, Լիբանանում ՄԱԿ–ի իսպանացի խաղաղապահ, կան նաև վիրավորներ երկու կողմից։
Ինչպես գրում է «The Haaretz» թերթը, լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը, որի զինյալները հրետակոծել են իսրայելական ավտոշարասյունը սահմանամերձ վիճելի Շեբաայում, մտադիր չէ նոր ճակատ բացել Սիրիայում քաղաքացիական պատերազմին սեփական մասնակցության համապատկերին։
«Կողմերից ոչ ոք չի ցանկանում, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ չի հետևի նոր սահմանային բախման լարվածություն, – նշում է «The Jerusalem Post»–ը։ – Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա նրա նպատակը բացառապես պաշտպանությունն է, «Հըզբոլլահն» էլ մտադիր է ամրապնդել իր դիրքերը և՛ սահմանին, և՛ Սիրիայի հարավային մասում հրեական պետության դեմ լայնամասշտաբ պատերազմի դեպքում»։

Իսրայելական մամուլն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել Իրանի դիրքորոշումը, որի առաջնորդները վերջին օրերին ոչ մեկ անգամ են հաստատել Իսլամական Հանրապետության հեռանկարային կուրսը՝ ոչնչացնելու Իսրայելը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը