Լրահոս

29.01.2015 18:07


Պանամայում նախաքննություն է սկսվել նախկին նախագահ Ռիկարդո Մարթինելլիի նկատմամբ

Պանամայում նախաքննություն է սկսվել նախկին նախագահ Ռիկարդո Մարթինելլիի նկատմամբ

Պանամայի գերագույն դատարանը երկրի նախկին նախագահ Ռիկարդո Մարթինելլիի նկատմամբ հետաքննություն սկսելու որոշում է կայացրել։ Տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ պետության նախկին ղեկավարը կասկածվում է կաշառակերության մեջ։
Հատուկ նիստում ԳԴ անդամները միաձայն հավանություն են տվել Մարթինելլիի նկատմամբ քննություն սկսելուն պետական վարչակազմի դեմ ենթադրվող հանցագործության համար։
Որոշում է ընդունվել խնդրագիր ուղղել Պանամայի Ընտրական տրիբունալ` Մարթինելլիին զրկելու անձեռնմխելիությունից, որը նա ունի որպես «Ժողովրդավարական փոփոխություն» կուսակցական կոալիցիայի նախագահ։
Նախկին նախագահը հանդիսանում է նաև խորհրդարանի պատգամավոր, սակայն պանամական օրենքների համաձայն՝ դա չի կարող խանգարել հետաքննություն սկսելուն։

Ռիկարդո Մարթինելլին Պանամայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2009թ. հուլիսի 1-ից մինչև 2014թ. հուլիս։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը