Լրահոս

29.01.2015 10:43


ԱՄՆ նախագահի վարչակազմը դեմ է հանդես եկել գազի արտահանման վերաբերյալ օրինագծին

ԱՄՆ նախագահի վարչակազմը դեմ է հանդես եկել գազի արտահանման վերաբերյալ օրինագծին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դեմ է հանդես եկել Կոնգրեսի մշակած խտացված բնական գազի արտահանման մասին օրինագծին՝ համարելով այն ժամանակավրեպ։ Այս մասին նախօրեին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը։ Նշենք, որ օրինագիծը հավանություն էր ստացել ներկայացուցիչների պալատում։
Փաստաթուղթը, որը դեռ պետք է քննարկվի Սենատում, ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը պարտավորեցնում է արագացնել խտացված գազ այլ երկրներ արտահանելու համար լիցենզիաների տրամադրումը։
Խտացված բնական գազ արտահանող ամերիկյան ընկերությունները բողոքում են, որ թույլտվություն ստանալու գործընթացը ձգձգվում է։ Մինչ այժմ միայն չորս լիցենզիա է տրվել։ ԱՄՆ–ից Կանադա և Մեքսիկա գազի գրեթե ողջ մատակարարումն իրականացվում է գազատարով։
Հետագայում ԱՄՆ-ը նախատեսում է զգալիորեն ընդլայնել խտացված բնական գազի արտահանումը, սակայն ԱՄՆ վարչակազմը նոր օրինագծի ընդունման ոչ մի անհարժեշտություն չի տեսնում:

Հայտնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը