Հունաստանի նոր կառավարությունը սկսել է բարեփոխումների իրականացումը
Հունաստանի արմատական ձախ ուժերի ՍԻՐԻԶԱ կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած կառավարությունը սկսել է նախընտրական խոստումների իրականացումը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ Բարեփոխումների առաջին քայլերը կլինեն մասնավորեցման գործընթացի կասեցումն ու պետական աշխատատեղերի վերականգնումը։
ՍԻՐԻԶԱ-ի առաջնորդի խոսքով՝ հույներն արմատական փոփոխությունների են սպասում։ Նա ընդգծել է, թե իրենք հանդիսանում են ազգային փրկության կառավարություն։ Այս մասին Ցիպրասը հայտարարել է Աթենքում՝ նախարարների կաբինետի անդրանիկ նիստում։
Հունաստանի նոր կառավարությունը մտադիր է վերսկսել ցածր եկամտով պետական ոլորտի աշխատողներին 13-րդ աշխատավարձի վճարումը, ինչպես նաև բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ հասցնելով նախկին մակարդակին։