«Իսլամական պետությունը» սպառնում է սպանել հորդանանցի օդաչուին
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները սպառնում են սպանել Հորդանանի օդուժի օդաչուին, եթե մահապատժի դատապարտված ահաբեկչուհի Սաջիդա առ–Ռիշավին չազատվի մինչև հինգշաբթի երեկո։ Ըստ «CNN»–ի՝ իսլամիստների համապատասխան սպառնալիքը տարածվել է համացանցում։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ համացանցում նոր աուդիոհաղորդագրություն է հայտնվել, որում, ենթադրաբար, առևանգված ճապոնացի Քենձի Գոտոն փոխանցում է իսլամիստների պահանջը՝ ահաբեկչուհուն մինչև այսօր երեկոյան բերել թուրքական սահմանի մոտ։