Իտալիայի խորհրդարանում տեղի կունենա նախագահի ընտրության առաջին քվեարկությունը
Իտալիայի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում, երկրի 20 շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի կունենա հանրապետության նախագահի ընտրության առաջին քվեարկությունը։ Երկրի նոր ղեկավարի ընտրության հարցը բարձրացվել է հունվարի 14-ին 89-ամյա նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հրաժարականից հետո, ով 2013-ին ընտրվել էր երկրորդ 7-ամյա ժամկետով։ Քվեարկությանը մասնակցում է 1009 մարդ։ Նախագահի թեկնածուն հաղթանակի համար առաջին երեք քվեարկության ընթացքում պետք է հավաքի ձայների 2/3-ը։ Եթե 3 քվեարկությունից հետո երկրի ղեկավար այդպես էլ չընտրվի, ապա սկսած չորրորդ քվեարկությունից՝ բավական է պարզ մեծամասնության՝ 505-ի ձայնը։ Եթե կրկին նախագահ չընտրվի, ապա ընտրությունները տեսականորեն կարող են անվերջ շարունակվել։
Նապոլիտանոյի՝ 2013-ին երկրորդ ժամկետի վերընտրմանը 738 խորհրդարանական է քվեարկել։ Այս անգամ քչերն են հավանական համարում չորրորդ քվեարկությունը, որը ենթադրաբար կարող է կայանալ հունվարի 31-ին։ Վերջին օրերին, որպես նախագահի հավանական թեկնածու, իտալական մամուլը շրջանառում է ամենատարբեր անուններ՝ էկոնոմիկայի նախարար Պիեր Կառլո Պադոանա, արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենթիլոնի և այլք։ Առավել ուժեղ թեկնածուների թվում են երկրի նախկին վարչապետ Ջուլիանո Ամատոն, Սահմանադրական դատարանի դատավոր Սերջիո Մաթթարելլան:
Իտալիայի խորհրդարանում տեղի կունենա նախագահի ընտրության առաջին քվեարկությունը
Իտալիայի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում, երկրի 20 շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի կունենա հանրապետության նախագահի ընտրության առաջին քվեարկությունը։ Երկրի նոր ղեկավարի ընտրության հարցը բարձրացվել է հունվարի 14-ին 89-ամյա նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հրաժարականից հետո, ով 2013-ին ընտրվել էր երկրորդ 7-ամյա ժամկետով։ Քվեարկությանը մասնակցում է 1009 մարդ։
Նախագահի թեկնածուն հաղթանակի համար առաջին երեք քվեարկության ընթացքում պետք է հավաքի ձայների 2/3-ը։ Եթե 3 քվեարկությունից հետո երկրի ղեկավար այդպես էլ չընտրվի, ապա սկսած չորրորդ քվեարկությունից՝ բավական է պարզ մեծամասնության՝ 505-ի ձայնը։ Եթե կրկին նախագահ չընտրվի, ապա ընտրությունները տեսականորեն կարող են անվերջ շարունակվել։
Նապոլիտանոյի՝ 2013-ին երկրորդ ժամկետի վերընտրմանը 738 խորհրդարանական է քվեարկել։ Այս անգամ քչերն են հավանական համարում չորրորդ քվեարկությունը, որը ենթադրաբար կարող է կայանալ հունվարի 31-ին։
Վերջին օրերին, որպես նախագահի հավանական թեկնածու, իտալական մամուլը շրջանառում է ամենատարբեր անուններ՝ էկոնոմիկայի նախարար Պիեր Կառլո Պադոանա, արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենթիլոնի և այլք։
Առավել ուժեղ թեկնածուների թվում են երկրի նախկին վարչապետ Ջուլիանո Ամատոն, Սահմանադրական դատարանի դատավոր Սերջիո Մաթթարելլան:
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։