Աշխարհ

29.01.2015 09:32


ԵԽԽՎ-ում Ռուսաստանը մինչև տարեվերջ զրկվել է ձայնի իրավունքից

ԵԽԽՎ-ում Ռուսաստանը մինչև տարեվերջ  զրկվել է ձայնի իրավունքից

Համաձայն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևի՝ Ռուսաստանի պատվիրակությունը զրկվել է ձայնի իրավունքից և գարնանային նստաշրջանում ԵԽԽՎ ղեկավար մարմիններում ներգրավվելուց։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե Ռուսաստանն էական առաջընթաց չգրանցի ավելի վաղ ներկայացված կետերով և լիովին չհամագործակցի աշխատանքային խմբի հետ, կքննարկվի նրա պատվիրակությանը քվեարկության հնարավորությունից զրկելու և 2015 թ. ապրիլին կայանալիք նստաշրջանում Վեհաժողովի բյուրոյում ներկայացված լինելու հարցը»,-ասված է ԵԽԽՎ բանաձևում:

ԵԽԽՎ–ն Մոսկվայից պահանջել է նաև չեղյալ հայտարարել Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Ի պատասխան այս պահանջների՝ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մինչև տարեվերջ լքում է Վեհաժողովը:

Նշենք, որ հայկական պատվիրակությունը բանաձևին ձեռնպահ է քվեարկել։

Այս խորագրի վերջին նյութերը