Լրահոս

29.01.2015 09:23


Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Հունվարի 29-ին, ժամը 06.37-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհը մերկասառույցի պատճառով դարձել է դժվարանցանելի, ինչից «ՎԱԶ-2121» մակնիշի 23VO272 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ձորը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Է. Մ.-ի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 29-ին, ժամը 00.29-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ2 միջպետական ավտոճանապարհի 171 կմ-ի մոտակայքում 34NZ263 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) անվադողերի մաշվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան ուղեկցել են մինչև Վայք քաղաք:
***
Հունվարի 28-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին՝ Արծվանիստ գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-2107» մակնիշի 29ՕU633 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Ա.Կ.ի ավտոմեքենան:

***
Հունվարի 28-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Շենկանի - Ռյա Թազա ավտոճանապարհի 1-ին կմ-ում 2 մարդատար ավտոմեքենաներ արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34ՕՕ993 պետհամարանիշի (վարորդ Դ. Հ.) և «Օպել» մակնիշի 07LL198 պետհամարանիշի (վարորդ Ա. Թ.) ավտոմեքենաները:
***
Հունվարի 28-ին, ժամը 16.39-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Հրշեջ-փրկարարները Երևան-Սևան Մ-4 միջպետական ավտոճանապարհի 37-րդ կմ-ում` դաշտամիջյան հատվածում, արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34VM251 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան:

***
Հունվարի 28-ին, ժամը 16.28-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի Մարզի Ծաղկահովիտ գյուղում` ՀՓՋ-ի մոտակայքում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 88AV885 պետհամարանիշի (վարորդ Ա. Գ.) ավտոմեքենան:

***
Հունվարի 28-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի բժշկական կենտրոնի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ (2 ավտոմեքենա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 34 CD 443 պետհամարանիշի (վարորդ Կ. Ն.) և «Նիսսան» մակնիշի 016 LL 02 պետհամարանիշի (վարորդ Գ. Մ.) ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը