Լրահոս

28.01.2015 17:04


ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործով լսումներն ավարտվել են. վճիռը կկայացվի 6-8 ամսվա ընթացքում

ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործով լսումներն ավարտվել են. վճիռը կկայացվի 6-8 ամսվա ընթացքում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Եվրոպական դատարանը գործի առնչությամբ վճիռ կկայացնի 6-8 ամսվա ընթացքում:

Դատավարությանը իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը շեշտել է, որ ժամանակակից աշխարհը պետք է ապրի ազատ, առանց խտրականության եւ ատելության: Իր ելույթում Ռոբերթսոնը Թալեաթ փաշային անվանել է թուրքական Հիտլեր:

Ամալ Քլունին էլ անդրադարձել է Թուրքիայում խոսքի ազատության մռայլ վիճակին եւ մարդու իրավունքների խախտումներին: Քլունին նաև անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությանը` շեշտելով, որ այն թուրք ազգայնականների ձեռքի գործն է:

Մանրամասները` armenpress.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը