Լրահոս

28.01.2015 16:06


ԱՍԵԱՆ-ի անդամ-պետությունների ԱԳՆ ղեկավարները քննադատել են «Իսլամական պետության» գործունեությունը

ԱՍԵԱՆ-ի անդամ-պետությունների ԱԳՆ ղեկավարները քննադատել են «Իսլամական պետության» գործունեությունը

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարները քննադատող հայտարարությամբ են հանդես եկել «Իսլամական պետության» ահաբեկչական գործունեության, ինչպես նաև Ճապոնիայի քաղաքացիների հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ:

Ինչպես հաղորդել է մալազիական ԱԳՆ ղեկավար Անիֆա Ամանը, Մալազիան՝ որպես ԱՍԵԱՆ–ի նախագահող երկիր, այս տարի կանցկացնի հատուկ նիստ ծայրահեղականներին հակազդելու հարցով, հնարավոր է՝ հոկտեմբերի սկզբին:
Կազմակերպության անդամներն են Բրունեյը, Վիետնամը, Կամբոջան, Լաոսը, Մյանման, Սինգապուրը, Թայլանդը և Ֆիլիպինները:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը