Լրահոս

28.01.2015 15:24


Սպիտակ տունը 534 մլրդ դոլար է խնդրել 2016թ. ռազմական բյուջեի համար

Սպիտակ տունը 534 մլրդ դոլար է խնդրել 2016թ. ռազմական բյուջեի համար

ԱՄՆ նախագահի վարչակազմը 534 մլրդ դոլար է խնդրել 2016թ. պաշտպանական բյուջեի համար, որը Կոնգրեսին կներկայացվի հաջորդ շաբաթ։ Այս մասին հաղորդել է տեղական ԶԼՄ-ն:
Բարաք Օբամայի վարչակազմի անդամների կարծիքով այդ գումարն անցնում է հաստատված նորման 35 մլրդ դոլարով: 51 մլրդ դոլարը հատկացվելու է ռազմական գործողության ֆինանսավորմանը Աֆղանստանում, ինչպես նաև «Իսլամական պետության» դեմ պայքարին Սիրիայում և Իրաքում:
Դեկտեմբերի 17-ին Օբաման 2015թ. ԱՄՆ դաշնային բյուջեի մասին օրինագիծ է ստորագրել, որտեղ ռազմական կարիքների հատկացումները կազմում էին մոտ 577 մլդ դոլար:
Օրինագիծը նախատեսում է մոտ 514 մլրդ դոլար Պենտագոնի բյուջեի և ԱՄՆ էներգետիկայի նախարարության ռազմական ծրագրերի համար, որը պատասխանատու է միջուկային զինատեսակների պահպանման և արդյունավետության համար:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը