Լրահոս

28.01.2015 13:35


Իսպանիայի ԱԳՆ. «Մադրիդն աջակցում է Թուրքիայի՝ ԵՄ–ին անդամակցելու ձգտմանը»

Իսպանիայի ԱԳՆ. «Մադրիդն աջակցում է Թուրքիայի՝ ԵՄ–ին անդամակցելու ձգտմանը»

Իսպանիան կոչ է անում Թուրքիային ամրապնդել երկկողմանի համագործակցությունը իսլամական ահաբեկիչների դեմ, հատկապես, այսպես կոչված, «արտասահմանյան մարտիկների»: Այս մասին հունվարի 28-ին հայտարարել է թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալիոն Մադրիդում Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրի հետ հանդիպմանը:
Իսպանական ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Թուրքիայի կարևոր դերը Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման գործում և բարձր գնահատել այդ երկրի ներդրումը Սիրիայից և Իրաքից հազարավոր փախստականների ընդունման հարցում:
Նախարարները քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հեռանկարը, այդ թվում՝ համատեղ ծրագրերի իրականացումը Միջին Ասիայում։
Գարսիա-Մարգալիոն աջակցություն է հայտնել Թուրքիայի ձգտմանը՝ անդամակցելու ԵՄ-ին և վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու այդ նախաձեռնության առաջխաղացմանը:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը