«Eurosport». Մխիթարյանը դարձավ «Բորուսիայի» անկման խորհրդանիշներից մեկը
Eurosport.yahoo.de-ն Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Բունդեսլիգայի 11 աստղերի թվում, որոնցից մրցաշրջանի երկրորդ հատվածում սպասվում է խաղի բարելավում:
«Մրցաշրջանի առաջին հատվածում հայ ֆուտբոլիստը դարձավ «Բորուսիայի» անկման խորհրդանիշներից մեկը: 26-ամյա ֆուտբոլիստը խփել է ընդամենը երկու գոլ, իսկ նրա վատ մարզավիճակի պատճառով տուժեցին հարձակվողներ Չիրո Իմոբիլեն եւ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը,- գրում է պարբերականը եւ ավելացնում,–Քևին Քամփլի տրանսֆերից հետո Մխիթարյանը ևս մեկ մրցակից կունենա այդ դիրքում»:
«Eurosport». Մխիթարյանը դարձավ «Բորուսիայի» անկման խորհրդանիշներից մեկը