Իսպանացի տրանսսեքսուալը Հռոմի պապից պաշտոնական ընդունելության է արժանացել
Իսպանացի տրանսսեքսուալ Դիեգո Ներիա Լեյարրագը, որը փոխել է սեռը, որպեսզի տղամարդ դառնա, Հռոմի պապից պաշտոնական ընդունելության է արժանացել: Այս մասին տեղեկացնում է Газета.Ru-ն՝ «The Local»–ին հղումով: Կաթոլիկություն դավանող Լեյարրագին վտարել են քաղաքի եկեղեցուց, իսկ քահանան նրան կոչել է «սատանայի աղջիկ»: Տղամարդը վրդովվել է դրանից և որոշել զանգահարել Հռոմի պապի նստավայր: Նրա դժգոհությունն անպատասխան չի մնացել. շուտով նա հրավիրվել է Վատիկան:
«Ես մինչ այժմ չեմ կարողանում հավատալ, որ դա ինձ հետ է տեղի ունեցել. չէ՞ որ իմ խնդիրը չնչին է: Ամբողջ աշխարհում այնքան շատ մարդ է տառապում, և նրանցից քչերն են արժանանում Հռոմի պապի ուշադրությանը», - հայտնել է թերթին Լեյարրագը:
Ընդունելությունը տեղի է ունեցել Սուրբ Մարթայի տանը: Վատիկանը մեկնաբանություններից հրաժարվել է: