Աշխարհ

28.01.2015 11:57


Օբաման և Մերկելը քննարկել են վերջին իրադարձություններն Ուկրաինայի հարավ-արևելքում

Օբաման և Մերկելը քննարկել են վերջին իրադարձություններն Ուկրաինայի հարավ-արևելքում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայի հարավ-արևելքում իրադարձությունների զարգացումը։ Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը. «Երկու առաջնորդները հայտնել են իրենց անհանգստությունը բռնության զգալի աճի կապակցությամբ Ուկրաինայի արևելքում»:
Առաջնորդներն ընդգծել են Ուկրաինային տրամադրվելիք ֆինանսական աջակցության փաթեթի ձևավորման աշխատանքներն ավարտելու կարևորությունը, որպեսզի երկրի իշխանությունները, որոնք այժմ զբաղված են բարեփոխումներ իրականացնելով, կարողանան կայունացնել տնտեսությունը:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը