Կարծիք

27.01.2015 17:46


Ըստ տրամաբանության կանոնների՝ Կոստանյանը նույն ուղերձով պետք է դիմի նաև Սերժ Սարգսյանին

Ըստ տրամաբանության կանոնների՝ Կոստանյանը նույն ուղերձով պետք է դիմի նաև Սերժ Սարգսյանին

ՀՀ Գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը այսօր Ստրասբուրգում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանի խնդիրն է աշխատել այնպես, որ հեղինակավոր կառույցների և, մասնավորապես, ՄԻԵԴ վճռում տեղ չգտնեն այնպիսի ձևակերպումներ, որտեղ Հայոց ցեղասպանության պատմական փաստը կդրվի կասկածի տակ կամ հնարավոր կդարձնի դրա անբարեխիղճ մեկնաբանությունները։ Անկեղծ ասած, տարօրինակ է նման միտք լսել Կոստանյանից այն պարագայում, երբ առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանն է իր «նախաձեռնողական քաղաքականության» արդյունքում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դրել, չէ՞ որ տխրահռչակ «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ Սերժ Սարգսյանը համաձայնել է Հայոց ցեղասպանության հարցը դարձնել պատմաբանների քննարկման առարկա: Հիմա, ըստ տրամաբանության կանոնների՝ Կոստանյանը նույն ուղերձով պետք է դիմի նաև Սերժ Սարգսյանին: Դե ինչ, սպասենք....թեև, հեքիաթներին հավատալն արդեն մոդայիկ չէ...

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը