Լրահոս

27.01.2015 17:39


5–հազարանոց զինված խումբն Աֆղանստանում ԻՊ և «Թալիբանի» դեմ պայքարի է ելել

5–հազարանոց զինված խումբն Աֆղանստանում ԻՊ և «Թալիբանի» դեմ պայքարի է ելել

Հյուսիսային աֆղանական Բալխ նահանգում իր գոյության մասին է հայտարարել «Մարգ» նոր խումբը («Մահ»)։ Նրա տասնյակ անդամներ նախօրեին դուրս են եկել նահանգի վարչական կենտրոն Մազարի–Շիրաֆի կենտրոնական փողոցներ, որպեսզի հայտարարեն իրենց պատրաստակամության մասին՝ պայքարելու «Իսլամական պետության» և թալիբների դեմ։
Խմբի ներկայացուցիչները հագել են աֆղանական դրոշի գույնի հագուստներ։ «Մարգի» ներկայացուցիչները վստահեցնում են, որ ավելի քան 5000 մարդ իրենց երդում է տվել, և պատրաստ են պայքարել ահաբեկչության դեմ։ «Ռադիո Օզոդի»–ի փոխանցմամբ՝ խումբն աֆղաններին կոչ է արել միանալ իրենց երկիրն ու ժողովրդին պաշտպանելու համար։
Խումբը հայտարարել է, որ ԻՊ և թալիբների միջև տարբերություն չկա. երկուսն էլ Աֆղանստանի թշնամիներն են։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը