Լրահոս

27.01.2015 17:23


Չեխիայի նախագահն «Իսլամական պետության» դեմ միջազգային ռազմական գործողության կոչ է արել

Չեխիայի նախագահն «Իսլամական պետության» դեմ միջազգային ռազմական գործողության կոչ է արել

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը «Իսլամական պետության» դեմ լայնամասշտաբ միջազգային ռազմական գործողության կոչ է արել։ Նրա խոսքերով՝ միջազգային հանրությունը պարտավոր է օպերատիվ արձագանքել սպառնալիքին, որը ներկայացնում է այդ ահաբեկչական կազմակերպությունը։
Ելույթ ունենալով Հոլոքոսթի զոհերի հիշատակի մասնակիցների հանդիպմանը՝ չեխական հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ գործողությունը պետք է իրականացվի ՄԱԿ–ի հովանու ներքո։
«Նրանում անհրաժեշտ է ՄԱԿ–ի ԱԽ բոլոր անդամ–պետությունների մասնակցությունը», – ասել է Զեմանը։
Նախագահն ԻՊ–ից եկող սպառնալիքը համեմատել է Երրորդ Ռեյխի հետ։ Ինչպես հայտարարել է Զեմանը, ԻՊ–ն ձգտում է գրավել Եվրոպայի տարածքի կեսը, իսկ «նման ծրագրեր ուներ Ադոլֆ Հիտլերը, և դրանք գրեթե իրագործվել են»։
«Իսլամական ծայրահեղականները կարող են ողբերգության հանգեցնել, որի հետևանքով հարյուր միլիոն մարդ կզոհվի», – ասել է նախագահը՝ հավելելով, որ այդ դեպքում մարդկությանը «սուպեր Հոլոքոսթ» է սպառնում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը