Անհատ ձեռներեց. «Եթե մենք շատ լինենք, մեզ ստիպվա՛ծ կլինեն լսել»
ՀՀ կառավարության շենքի մոտ «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ այսօր կայացած բողոքի գործողության ժամանակ անհատ ձեռներեց Սամսոն Գրիգորյանը հայտարարել է, որ հարկային տեսուչներն արդեն նախազգուշացվել են, որ փետրվարի 1–ից «էսքան գումար պիտի բերեն»։
–Փաստաթուղթը ոչ թե պետք է պահանջեն մեզնից, այլ խոշորից, իսկ թե ովքեր են էդ խոշորները, բոլո՛րը գիտեն։ Մենք ամեն օր գալու ենք էստեղ, գիշերը չենք մնալու, որովհետև շատերի նման անտեր ու դուս չենք մենք, որ գիշերներն էլ տուն չեն գնում, սաունաներում քցած են։ Մենք պետք է գնանք, մեր ընտանիքի գլխին էլ լինենք որոշ ժամանակ։ Մենք կգանք այստեղ ամեն օր, մինչև 3–ը կկանգնենք, կգնանք, դա էլ է պայքարի ձև։ Եթե դա էլ չօգնեց, արդեն ուրիշ գործողությունների կդիմենք՝ օրենքի շրջանակներում։ Օրինակ՝ կփակենք մեր խանութները,–ասել է Ս. Գրիգորյանը՝ հորդորելով փոքր ու միջին մյուս ձեռնարկատերերին ևս միանալ իրենց պայքարին.
–Ովքեր ձեր կողքին չեն այսօր՝ փետրվարի 1–ից խելոք կգան, կկանգնեն, որովհետև հարկայինի տեսուչներն արդեն ասում են՝ փետրվարի 1–ից երեք անգամ ավել ես «պլատիտ» լինելու։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Հորդորե՛ք, որ բոլորը գան էստեղ, մեզ հետ իրենց իրավունքները պաշտպանեն։ Եթե մենք շատ լինենք, մեզ կլսեն, ստիպվա՛ծ կլինեն լսել. ուրիշ ճար չեն ունենալու։
Այսպիսով, ՓՄՁ–ի ներկայացուցիչները պայմանավորվել են հունվարի 29–ին՝ ժամը 11–ին, կրկին հավաքվել Կառավարության շենքի մոտ և շարունակել իրենց բողոքի գործողությունը։

7or.am