Լրահոս

27.01.2015 14:51


Նորմայից տաք փետրվար է լինելու

Նորմայից տաք փետրվար է լինելու

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողներին ասել է, որ հանրապետության մի շարք մարզերում հունվարի 28-29-ի գիշերը հիմնականում ձյան տեսքով տեղումներ են սպասվում: Հունվարի 29-ի գիշերը տեղումները կդադարեն, և մինչև փետրվարի 1-ն առանց տեղումների եղանակ կլինի:

Գ.Սուրենյանի խոսքով՝ հարավարևմտյան տաք օդային հոսանքները կակտիվանան հատկապես հունվարի վերջին.

–Տաք օդի հզոր ալիք է սկիզբ առնում Եգիպտոսից և անմիջապես տեղափոխվում Կովկաս։ Այս օրերին Երևանում գիշերը սպասվում է 0-2, ցերեկը` 8-10 աստիճան տաքություն, իսկ հունվարի 31-ին և փետրվարի 1-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով։ Արարատյան դաշտավայրում հնարավոր է՝ դիտվի մինչև 13-14, իսկ Սյունիքի և Տավուշի հովիտներում՝ մինչև 18 աստիճան տաքություն,–ասել է նա:

Սպասվում է, որ փետրվարին ամսական միջին ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճանով բարձր լինի՝ հասնելով 15 աստիճանի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը