Լրահոս

27.01.2015 20:26


Ֆիդել Կաստրոն մեկնաբանել է հարաբերությունների կարգավորումը Կուբայի և ԱՄՆ–ի միջև

Ֆիդել Կաստրոն մեկնաբանել է հարաբերությունների կարգավորումը Կուբայի և ԱՄՆ–ի միջև

Այս տարի առաջին անգամ Ֆիդել Կաստրոն խախտել է լռությունը և նամակով դիմել կուբացի ուսանողներին։ Դրանում նա առաջին անգամ մեկնաբանել է ԱՄՆ–ի և Կուբայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Granma» թերթում տպված ուղերձում 88–ամյա Ֆիդելը խոստովանել է, որ շարունակում է չվստահել ԱՄՆ–ի քաղաքականությանը։
«Չեմ վստահում ԱՄՆ քաղաքականությանը և նրանց հետ մեկ խոսք անգամ չեմ փոխանակել։ Չնայած, դա չի նշանակում հրաժարում ռազմական բախումների խաղաղ կարգավորումից», – նշել է Կաստրոն։ Նրա խոսքերով՝ խաղաղության պահպանումը ցանկացածի պարտքն է։
«Մենք միշտ պաշտպանելու ենք համագործակցությունն ու ընկերությունը աշխարհի բոլոր ժողովուրդների միջև և անգամ՝ մեր քաղաքական հակառակորդների հետ», – ընդգծել է 88-ամյա քաղաքական գործիչը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը