ՀՀ ԱԺ–ից հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին:
Գալուստ Սահակյանը, շնորհավորելով Բանակի օրվա առթիվ, նշել է, որ Ազգային ժողովը հայ զինվորի եւ զինվորականի նկատմամբ միշտ դրսեւորել է իր ընդգծված վերաբերմունքը՝ մեր պետության գլխավոր ձեռքբերումներից մեկը համարելով հայոց հզոր բանակը:
ԱԺ նախագահը, բարձր գնահատելով Մանվել Գրիգորյանի դերը բանակաշինության գործում, մաղթել է նրան առողջություն, հայրենասեր, ազատատենչ սերունդներ, երկրապահներ դաստիարակելու ուժ եւ վճռականություն: Գալուստ Սահակյանի խոսքով՝ ուժեղ ազգային պետություն ունենալու երազանքը բոլորին է պատկանում:
Մանվել Գրիգորյանին Գալուստ Սահակյանը պարգևատրել է