Լրահոս

03.10.2009 14:41


Հոկտեմբերի 9-ին Հանրապետության հրապարակից կսկսվի բողոքի երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր

Հոկտեմբերի 9-ին ժամը 1700 - ին Հանրապետության հրապարակից կսկսվի բողոքի երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր, իսկ 1900 - ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հանրահավաք:

Հանրապետության հրապարակը խորհրդանշում է անկախությունը, Ծիծեռնակաբերդը' մեր հիշողությունը, իսկ միակամությունը երաշխիքն է  մեր ապագայի:

Կանգնենք կողք-կողքի և հավաքաբար ասենք Ո'Չ թուրքական նախապայմաններին: Ապացուցենք, որ մե'նք արժանապատվություն և ապագա ունեցող ժողովուրդ ենք:

Հոկտեմբերի 9-ին ժամը 1700- ին Ո'Չ-ի երթ Հանրապետության հրապարակից: Նույն օրը ժամը 1900-ին հանրահավաք Ծիծեռնակաբերդում:

ՀՅԴ Գերագույն մարմին

Այս խորագրի վերջին նյութերը