Լրահոս

27.01.2015 12:47


Նաիրիտցիները շարժվում են ՀՀ կառավարություն

Նաիրիտցիները շարժվում են ՀՀ կառավարություն

Այսօր՝ ժամը 11.00-ին, մեկնարկել է «Նաիրիտ» գործարանի աշխատողների հերթական ցույցը։ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց հավաքված մի քանի հարյուրի հասնող նաիրիտցիները կրկին պահանջում էին լուծում տալ աշխատավարձի պարտքի մարման և գործարանի վերագործարկման հարցերին։ Բաղրամյան 26–ից, սակայն, ինչպես վերջերս գրեթե միշտ, ոչ ոք չի իջել աշխատողների մոտ։

«7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ «ՀՀ կառավարությունը «Նաիրիտին» 5 մլրդ դրամ է պարտք», «Մենք չենք ուզում դառնալ գաղթական» և նմանատիպ այլ պաստառներով ու վանկարկումներով նաիրիտցիները երթով շարժվում են Կառավարության շենք՝ հանդիպելու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվան Զախարյանին։ Հիշեցնենք՝ այսօր այնտեղ ցույց են անում նաև ՓՄՁ ներկայացուցիչները։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսուհետև նաիրիտցիների ցույցերը շարունակական բնույթ են կրելու. չնայած սպասվող զանգվածային կրճատումներին՝ աշխատողները մտադիր չեն հանձնվել, և գնալու են մինչև վերջ խնդրին արդարացի լուծում տալու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը