Լրահոս

27.01.2015 12:23


Ս. Օհանյանի արձագանքը Ա. Մերկելին

Ս. Օհանյանի արձագանքը Ա. Մերկելին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությունը, որ Գերմանիան ցանկանում է ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ օգտակար լինել։

–Բազմիցս ասել ենք, որ ղարաբաղյան հարցի լուծումը մենք տեսնում ենք Մինսկի խմբի շրջանակներում, և վստահում ենք այն երկրներին, որոնք ընդգրկված են այդ խմբում,–ասել է Ս. Օհանյանը՝ ավելացնելով, որ ինչպիսի քննադատությունների էլ արժանանում է ՄԽ գործունեությունը, միևնույն է, դրա շնորհիվ երկար հարաբերական հրադադարի պայմանները պահպանվում են, խոշոր մարտական գործողություններ չեն ծավալվում, և նրանց բոլորի աշխատանքներն ուղղված են հարցի խաղաղ և քաղաքական լուծմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը