Լրահոս

27.01.2015 12:04


ՀՀ ՊՆ. «Չեմ կարծում, որ այս լարվածության փոքր ձևերը կարող են մեզ ստիպել, որ դիմենք ՀԱՊԿ–ին»

ՀՀ ՊՆ. «Չեմ կարծում, որ այս լարվածության փոքր ձևերը կարող են մեզ ստիպել, որ դիմենք ՀԱՊԿ–ին»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարզաբանել է, թե ինչու հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից իրականացվող ագրեսիայի պայմաններում Հայաստանը չի դիմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

–Չեմ կարծում, որ այս լարվածության փոքր ձևերը կարող են մեզ ստիպել, որ դիմենք ՀԱՊԿ–ին։ Ինչո՞ւ է այդ դեպքում պետք հայկական բանակը, եթե ինքն իր առջև դրված խնդիրներն այս փոքր սրացումների դեպքում չի կարող իրականացնել։ Եթե դուք տեսնում եք, նաև քանակական առավելությունները հակառակորդի կողմից մեր վրա չեն ազդում, որովհետև որակական առումով և մարտական ոգով մենք ավելի բարձ հիմքերի վրա ենք և մեր առջև դրված խնդիրները լիարժեք կարողանում ենք կատարել,–ասել է Ս. Օհանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը