Սեյրան Օհանյան. «Ադրբեջանը ցանկանում է պարտադրել քաղաքական զիջումներ»
Այսօր, ամփոփելով 2014 թվականը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է՝ դատելով Ադրբեջանի որդեգրած գործելաոճից՝ այդ երկրի ղեկավարությունը հետապնդում է մեկ նպատակ՝ աննախադեպ լարվածության մեջ պահելով ՀՀ և ԼՂՀ սահմանները՝ պարտադրել քաղաքական զիջումներ։
Նա նշել է, որ Ադրբեջանը, մասնավորապես, շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը՝ սեփական հանրության մեջ սերմանելով ատելություն հայերի նկատմամբ։ Շարունակում է նաև մերժողական դիրքորոշումը ԼՂՀ բանակցային գործընթացում։ Վարում է տեղեկատվական հակապայքար՝ առաջ մղելով հակահայկական քարոչությունը՝ փաստերի հրեշավոր խեղաթյուրմամբ։
–Ողջ նախորդ տարվա ընթացքում հակառակորդն իրականացրել է և նաև այս տարի շարունակում է դիվերսիոն հետախուզական գործողություններն ու դիպուկահարների պատերազմը, որոնք կրում են դիտավորյալ և պլանավորված բնույթ, և նպատակ են հետապնդում շոշափել ինչպես մեր ուժերի պաշտպանության ամրությունը, այնպես էլ սրել առկա լարվածությունը,–նշել է Ս. Օհանյանը՝ հավելելով, որ անգամ այս պարագայում Ադրբեջանը որևէ լուրջ հաջողության չի հասել,–հարևան պետության նմանօրինակ գործելաոճը լրջագույն վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։
Անդրադառնալով 2015թ. առաջին ամսում սկսված լարվածությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է.
–Ադրբեջանը հերթական անգամ պարտվելով իր իսկ կողմից նախաձեռնած փուլում՝ սկսեց ավելի հանդուգն և լկտի մոտեցմամբ։ Սակայն այս անգամ էլ նրանք պարտվեցին, քանի որ հայ զինվորն իր տունն է պաշտպանում. իր գործը ճշմարիտ է և ազնիվ։

7or.am