Լրահոս

27.01.2015 19:23


Օբաման կողմ է Հնդկաստանի՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ դառնալուն

Օբաման կողմ է Հնդկաստանի՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ դառնալուն

ԱՄՆ–ը կողմ է Հնդկաստանի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալուն։ Այս մասին ասել է հունվարի 25-ից Նյու Դելիում պետական այցով գտնվող Օբաման։

Օբաման նաև հստակեցրել է՝ եթե Հնդկաստանը և ԱՄՆ–ը միջազգային հարթակում պատրաստվում են լինել գործընկերներ, ապա նրանք պետք է անեն ավելին համաշխարհային օրակարգի համար։

«Մենք կօգնենք Հնդկաստանին գլոբալ տաքացման հետևանքների դեմ պայքարում. ոչ մի երկիր չպետք է միայնակ տանի այդ լուծը», – նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ ելույթ ունենալով Նյու Դելիի «Սիրի–ֆորթ» ամենամեծ փակ հրապարակում։

Օբաման վստահություն է հայտնել, որ Հնդկաստանի և ԱՄՆ–ի համագործակցությունը կնպաստի անվտանգությանն աշխարհում։

«ԱՄՆ–ը կարող է դառնալ Հնդկաստանի գլխավոր գործընկերը», – հավելել է նա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը