Հորդանանն առաջարկել է ԻՊ–ին փոխանակել ճապոնացի գերուն վաղ ձերբակալված մահապարտի հետ
Հորդանանը բանակցություններ է վարում «Իսլամական պետության» ներկայացուցիչների հետ ճապոնացի գերի Քենձի Գոթոյին և Հորդանանի օդուժի օդաչուին, որի կործանիչը խփվել է Սիրիայի երկնքում 2014 թ. դեկտեմբերի վերջին, միաժամանակ արձակելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդել է ճապոնական «Քիոդո» գործակալությունը՝ Հորդանանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Բասսամ Մանասիրին հղումով։
Հորդանանի խորհրդարանի պատգամավորը հաստատել է, որ Ամմանը, ի պատասխան գերիների ազատման, կարող է բաց թողնել ահաբեկիչներից մեկին։
«Օդաչուի և Գոտոյի դիմաց մեկ մահապարտ ահաբեկչի ազատելը խնդրի լավագույն լուծումը կլիներ, – ընգծել է Մանասիրը։ – Այնուամենայնիվ, հավանականություն կա, որ «Իսլամական պետությունն» ավելի մեծ գին կպահանջի երկու գերուն ազատելու համար»։
Քաղաքական գործիչը նշել է, որ Ամմանը չի կարող դիտարկել ճապոնացի լրագրողի ազատումը՝ իր օդաչուի ճակատագրից առանձին, քանզի մտահոգություն ունի նրա կյանքի համար։
«Եթե մենք բացառենք նրան բանակցություններում, նրան կարող են սպանել», – հայտարարել է Մանասիրը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը