Լրահոս

27.01.2015 10:58


Արգենտինայի նախագահը որոշել է ցրել Հետախուզության ազգային ծառայությունը

Արգենտինայի նախագահը որոշել է ցրել Հետախուզության ազգային ծառայությունը

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները մտադիր է ցրել Հետախուզության ազգային ծառայությունը դատախազ Ալբերտ Նիսմանի տարօրինակ մահից հետո, որը պետության ղեկավարի դեմ մեղադրանքներով է հանդես եկել։ Այս մասին Քիրշները երկուշաբթի հայտնել է ազգային հեռուստատեսության եթերով։

Նրա խոսքերով՝ համապատասխան օրինագիծը նա ուղղել է խորհրդարանի դիտարկմանը։ Այն նախատեսում է առկա Հետախուզական քարտուղարության չեղարկում, որն արմատներով հասնում է ռազմական բռնապետության, և Դաշնային հետախուզական նոր գործակալության ստեղծում։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ նման քայլը կխթանի հատուկ ծառայությունների «թափանցիկությունը» և կծառայի «ազգային շահերին»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը

Այս խորագրի վերջին նյութերը