Պուտինը, Մերկելը և Օլանդը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկվել է Ուկրաինայի հարավ–արևելքում կտրուկ սրվող իրավիճակը։
Պուտինն ընդգծել է, որ դրա պատճառը Դոնբասի վրա ուժային ճնշման՝ Կիևի իշխանության բռնած գիծն է։ Նա նաև խիստ անհրաժեշտ է համարել քաղաքական երկխոսություն հաստատել Կիևի, Լուգանսկի և Դոնեցկի ներկայացուցիչների միջև, որպեսզի դադարեցվի արյունահեղությունը, և կարգավորվի ներուկրաինական ճգնաժամը։

7or.am