Lenta.ru-ն, հղում անելով «BBC»-ին, հայտնում է, թե իսպանացի հնագետներն, ամենայն հավանականությամբ հայտնաբերել են «Դոն Քիշոտ»-ի հեղինակ Միգել Սերվանտեսի շիրիմը։
Մադրիդի վանքերից մեկի դամբարանում, որտեղ, ըստ պատմաբանների, թաղված է եղել Սերվանտեսի կինը, գիտնականները հայտնաբերել են Մ. Ս. սկզբնատառերով դագաղ։
Սակայն հնագետները նշում են, որ առայժմ վաղ է միանշանակ պնդել, թե Սերվանտեսի շիրիմը հայտնաբերվել է։ Անհրաժեշտ է կատարել հավելյալ հետազոտություններ՝ վերջնականապես համոզվելու, որ հայտնաբերված մասունքներն իսկապես պատկանում են 1616թ.-ին մահացած Միգել Սերվանտեսին:
Սերվանտեսի շիրիմը հայտնաբերվե՞ց